Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Պատրանքով խաղաղություն չեն կառուցում

Պատրանքով խաղաղություն չեն կառուցում
27.05.2026 | 13:04

Մարդը բացել, Գուգլի քարտեզով (էն որ ռուսական չի, ամերիկյան է, այ էդ գուգլի) պարզ ցույց է տալիս մեր երկրի մարմնի մեջ խրված ադրբեջանական դիրքերի ամրաշինություններն ու ճանապարհները։

Տակը քպ ընտրողը գրում է` ի՜նչ ստեր եք գրում, յա՜խք։

ՈՒ հաստատ դրանից հետո ինքնուրույն չի բացի քարտեզն ու ստուգի, որովհետև եթե ստուգի, կպարզի, որ էս ամենն իրականություն է, իսկ ու՞մ է պետք իրականությունը, պատրանքով ապրելն ավելի կայֆ է։

Էդ պատրանքին տրվեց ընտրողը` 2020 արցախյան պատերազմից մի տարի անց 2021թ. ընտրություններին։

ՈՒ էդ ընտրություններից մի տարի անց` 2022-ի աշնանը, Ջերմուկի արյունոտ կռիվը եղավ (զոհերի պաշտոնական թիվը` 224 հոգի)։

ՈՒ էդ պատրանքի արդյունքում են «գոյացել» ՀՀ տարածք մխրճված ու ամրացած էս բազմաթիվ թշնամական կետերը։

Էդ պատրանքի հետևանքով եղավ Արցախի շրջափակումը, 2023թ. արյունոտ կռիվն ու հայաթափումը։

Էդ պատրանքը արյուն ա բերում, ընտրող ջան։ Իսկ դու խաղաղություն ես ուզում։

Պատրանքով խաղաղություն չեն կառուցում, ընտրող ջան։

Ինչու՞ ես մեզ անընդհատ արյուն բերում, ընտրող ջան...

Նայիր էս տեսանյութը, ընտրող ջան։ Սա 2021թ. քո նախորդ ընտրությունների հետևանքն է։

https://www.facebook.com/reel/1534996837987654/...

Լիլիթ ԲԼԵՅԱՆ

Դիտվել է՝ 3137

Մեկնաբանություններ